ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման և ԼՂ հետ կապված հարցեր![]() 12 նոյեմբերի 2022 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նnոյեմբերի 11-ի հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նոյեմբերի 22-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի անցկացմանն առնչվող հարցերին: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ երկրների ղեկավարները քննարկելու են Հայաստանին հնարավոր աջակցությունը, կայանալու է նոյեմբերի 23-ին՝ Երևանում։ Ակնկալվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |