Միրզոյանն ու Բեշտը կարևորել են հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության ճանապարհային քարտեզը![]() 12 նոյեմբերի 2022 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտն անդրադարձել են երկու երկրի միջև առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին: Այս համատեքտում երկուստեք կարևորվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, որտեղ ուղենշվում են ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների գյուղատնտեսության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացման հեռանկարները: Քննարկվել է նաև Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-ֆրասիական ապակենտրոնացված համագործակցության բնագավառում հաստատված սերտ կապերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Միրզոյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է նոյեմբերի 10-ից։ Միրզոյանը Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովի աշխատանքների շրջանակում հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպմանը Միրզոյանն ասել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |