Նախագահությունը ՍԾՏՀ-ում Հայաստանից անցավ Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մեծ պատասխանատվությամբ է ընդունում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը`ՍԾՏՀ ԱԳՆԽ 20-րդ նիստի ավարտից հետո: Նրա խոսքերով, Ադրբեջանը հուսով է, որ կշարունակի կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման գործընթացը: «Երկրորդ գերակայությունը մեզ համար տարածաշրջանային համագործակցության ընդլայնումն է, որը կարող է դառնալ առավել արդյունավետ, եթե կարգավորվեն տարածաշրջանի բոլոր հակամարտությունները: Եվ, վերջապես, երրորդ ուղղությունը, Եվրամիության հետ համագործակցության զարգացումն է»,-ասել է Մամեդկուլիեւը:--ԿԱ--
 Ուշագրավ
---