«Սպայկայի» ներկայացուցիչ․ ՌԴ արտահանվող 1500 տ գյուղմթերքը մնացել է ճանապարհին![]() 12 նոյեմբերի 2022 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից Ռուսաստան պտուղ-բանջարեղեն տեղափոխող մեքենաները մի քանի շաբաթ է՝ չեն կարողանում անցնել Լարսը։ Բեռնատարները կուտակված են Վրաստանի տարանցիկ գոտում, հիմնականում Թբիլիսին շրջանցող հատվածում` արդյունքում մոտավորապես 1500 տոննա գյուղմթերք մնացել է ճանապարհին։ Այդ մասին հայտնել է «Սպայկա» ընկերության իրավաբան Մհեր Ղազարյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «Խնդիրն այն է, որ Լարսի օրական թողունակությունն էականորեն կրճատվել է։ Եթե նախկինում թողունակությունը կազմում էր 600 մեքենա, հիմա 50 է՝ բոլոր տեսակի մեքենաների համար։ Եվ որպեսզի անցակետի մոտ շատ մեծ կուտակումներ չառաջանանան, թույլ չեն տալիս, որ բեռնատարները դուրս գան Վրաստանի տարանցիկ գոտուց. Թբիլիսին շրջանցող գոտում կանգնեցվել են»,-ասել է նա։ Թողունակության ավելի քան 10 անգամ կրճատման պատճառը «Սպայկայի» ներկայացուցիչը չի իմանում։ «Միայն մեր ընկերության մեքենաներից մոտ 70-ը հիմա հերթում է, Վրաստանի տարանցիկ գոտում կանգնեցված։ Մեքենա ունենք, որ 25 օր սպասել է։ Պտուղ-բանջարեղենն էլ, որքան էլ որ սառնարանում պահվվի, այդքան երկար չի կարող դիմանալ։ Մեքենաներ կան, որոնք աղբանոցում դատարկել են արդեն փչացած ապրանքը, բայց վնասը դեռ չենք կարող հաշվարկել, քանի որ գործընթացը շարունակվում է»,-ասել է Ղազարյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |