Թանգարաններում էլ.տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ կներդրվի![]() 12 նոյեմբերի 2022 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Թանգարաններում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ կներդրվի: Դրա ստեղծման և ներդրման ծրագրի նախաորակավորման փուլն է անցկացվել։ Ծրագիրը վերաբերում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարանի: Ծրագրային ապահովման մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել են միաժամանակյա բանակցություններ 2 փուլով անցկացված մրցույթի նախաորակավորված բոլոր մասնակիցների հետ: Նախաորակավորման փուլ անցած մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ և պատասխանել ԿԳՄՍՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից բարձրացված հարցերին: Նախարարության ենթակայության թանգարաններում միասնական տոմսային տնտեսության ներդրման համար համապատասխան ծրագրի ձեռքբերման նպատակով ձևավորված մասնագիտական խումբը ղեկավարում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Խորհրդատուի կարգավիճակով նախաորակավորման նիստին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ՀՀ կենտրոնական բանկից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |