Ադրբեջանում ձերբակալել են բողոքի ցույցի ավելի քան 200 մասնակցի![]() 12 նոյեմբերի 2022 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության հանրահավաքը, որի ընթացքում ոստիկանությունը 204 մասնակցի է ձերբակալել։ Կուսակցությունից ասել են, որ դա դեռ ամբողջական ցուցակը չէ, գրում է Turan.az-ը։ Ակցիայի պահանջն էր հավաքների ազատությունը, ցամաքային սահմանների բացումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը, ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը։ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 11-ի 16։00-ին մի խումբ անձինք փորձել են չհամաձայնեցված ակցիա իրականացնել Բաքվի գործադիր մարմնի մոտ։ Ակցիան մոտ մեկ ժամ է տևել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |