Վարդանյան․ Աջակցելու եմ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են լինելու գալ ու ներդրում անել Արցախում14 նոյեմբերի 2022 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աջակցություն է ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են լինելու գալ ու ներդրում անել Արցախում: «Արցախն իսկապես հրաշքներով լի է: Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքն էլ դրանցից մեկն է՝ բնության իր յուրօրինակ զարդերով ու պարարտ հողով: Ուրախ եմ, որ կարողանում եմ ընտանիքիս ծանոթացնել իմ հայրենիքի ամենասիրուն անկյուններին ու այդտեղ ապրող մարդկանց հետ: Պատերազմից հետո էլ մարդիկ շարունակում են իրենց ապագան կառուցել Արցախում՝ իրենց հողի վրա: Կնոջս՝ Վերոնիկայի ու կրտսեր որդուս՝ Գեորգիի հետ, օրեր առաջ Աստղաշենում էինք: Եղանք պատերազմից հետո հիմնված արքայանարինջի այգում: Գործարար-ներդրող Արման Հակոբջանյանը (ով հիմա իմ թիմում է) այգին հիմնել է՝ ցույց տալով իր հողի վրա ապրելու ու կյանքը Արցախում շարունակելու հայի կամքն ու վճռականությունը: Քսան հեկտար զբաղեցնող այգին հիմնվել և մշակվում է ժամանակակից գյուղատնտեսական բոլոր ստանդարտներին համապատասխան, ապահովված է ոռոգման կաթիլային համակարգով: Մի քանի տարի հետո արդեն այս այգուց առատ բերք կհավաքեն, իսկ դա նշանակում է, որ ոչ միայն աշխատատեղեր կստեղծվեն հարակից համայնքերի բնակիչների համար, այլև արցախյան որակյալ արտադրանքը կարտահանվի միջազգային շուկա: Արցախում ներդրումները շարունակվելու են: Մենք իրական հնարավորություն ունենք Արցախը դարձնելու կյանքի համար լավագույն վայրը տարածաշրջանում»,-ասվում է գրառման մեջ: Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ով իր թիմն է ձևավորել, 5 հիմնական ուղղություն է նշել, որոնց իրականացմանը պետք է ուղղված լինի Արցախի Հանրապետության կառավարության գործունեությունը. Արցախի սուբյեկտայնություն, անվտանգության հետ կապված հարցեր, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացում, մշակութային, կրթական, սոցիալական հարցեր, պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |