Աշխատանք՝ «կանաչ» առևտրի զարգացման նպատակով14 նոյեմբերի 2022 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Առևտրի խթանման ծրագրի» շրջանակում սեմինար–քննարկում է անցկացրել Հայաստանի բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ: Սեմինարի նպատակներից մեկը ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային դաշտում «կանաչ» առևտրի ֆինանսավորման զարգացումն է, որի հետագա տարածման գործում շեշտվել է բանկերի և միջազգային ֆինանսական հաստատությունների դերը: Միջոցառման շրջանակում Ակբա բանկի ՓՄՁ բիզնես թիմի ղեկավար Մանե Պողոսյանն, անդրադառնալով «կանաչ» առևտրի ֆինանսավորմանը, ընդգծել է, որ Ակբա բանկն իր գործունեության ավելի քան 25 տարվա ընթացում մշտապես մանրակրկիտ ուսումնասիրել է բանկի կողմից ֆինանսավորվող յուրաքանչյուր նախագիծ՝ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալական և բնապահպանական ռիսկերը: «2011 թվականից սկսած Ակբա բանկը ներդրել է սոցիալական և բնապահպանական ռիսկերի կառավարման ընթացակարգեր, որոնց միջոցով կարգավորվում է հաճախորդների գործունեության այն ոլորտները, որոնց բանկը չի կարող ֆինանսավորել կամ կարող է ֆինանսավորել սոցիալական և բնապահպանական ազդեցության լրացուցիչ և ավելի մանրամասն վերլուծության դեպքում: Ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, ապա Ակբա բանկը և ԱԿԲԱ ֆինանսական խմբի անդամներից Ակբա Լիզինգն առ այսօր ֆինանսավորել են 20 միլիարդ դրամը գերազանցող ծրագրեր էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտներում: Մենք նախատեսում ենք մուտք գործել նաև «կանաչ» պարտատոմսերի շուկա»,– նշել է Ակբա բանկի ՓՄՁ բիզնես թիմի ղեկավար Մանե Պողոսյանը՝ հավելելով, որ 2016 թվականին Ակբան գործարկել է նաև համայնքային ֆինանսավորման գործիք, ինչը ենթադրում է համայնքների կողմից էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների ֆինանսավորում: Ակբան Հայաստանի խոշորագույն բանկերից է, որն առաջարկում է ունիվերսալ ֆինանսական ծառայություններ: Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5000 բաժնետեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |