Պապիկյանը չի կարծում, թե գերությունից վերադարձածներին պետք է բանակից ազատել14 նոյեմբերի 2022 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում, անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ գերությունից վերադարձած տղաները հոգեբանական և ֆիզիկական լուրջ խնդիրներով կրկին տեղափոխվում են ծառայության, նշել է, որ չի կարծում, որ գերությունից վերադարձածներին պետք է բանակից ազատել: «Չեմ կարծում»,- ասել է Պապիկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է օրենսդրական փոփոխություն, որպեսզի նրանք ազատվեն ծառայությունից, գրում է Panorama.am-ը։ Լրագրողների մյուս բոլոր հարցերին Պապիկյանը չի պատասխանել։ Լրագրողները նրան հարցեր են ուղղել սահմանում տիրող իրավիճակի մասին, մասնավորապես, կրակոցները շատացել են, թշնամին Ջերմուկի մոտակայքում ճանապարհներ, բունկերներ է կառուցում, սակայն պատասխան չեն ստացել։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, դիմելով լրագրողներին, ասել է․ «Այսպես որ առաջնագծում ծառայեք, այնքան լավ կլինի»։ Պապիկյանը միայն ասել է, որ երբ բանակում բարեփոխումների ամբողջ փաթեթը կավարտվի, ասուլիս կտա։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ |