Կարեն Վարդանյանը 112 մլն դրամ արժողությամբ կյանք փրկող գերժամանակակից սարքեր է նվիրել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին

Կարեն Վարդանյանը 112 մլն դրամ արժողությամբ կյանք փրկող գերժամանակակից սարքեր է նվիրել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին

PanARMENIAN.Net - Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը համալրվել է եվրոպական արտադրության գերժամանակակից նոր բժշկական սարքավորումներով:

Բարերար Կարեն Վարդանյանի աջակցության շնորհիվ վերակենդանացման բաժանմունքն արդեն ունի թոքերի արհեստական շնչառության սարքեր, բրոնխոսկոպ, հեմոդիալիզի սարք, նորածնային կյուվեզներ, սրտի և ճնշման աշխատանքը հսկող մոնիտորներ:

Բազմաֆունկցիոնալ զննման սեղաններով համալրվել է նաև հիվանդանոցի առաջին օգնության հատվածը: Լաբորատորիայի համար էլ ձեռք է բերվել մանրէաբանական վերլուծիչ սարք:

Կյանք փրկող ավելի քան 20 սարքավորման և օժանդակ նյութերի ձեռք բերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 112 մլն դրամ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---