Փաշինյանը՝ Ալիևի ելույթի մասին․ Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղբնակչության դեմ![]() 15 նոյեմբերի 2022 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի ելույթին, Twitter-ի իր միկրոբոլոգում գրել է, որ դա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ։ «Զինվորական համազգեստով և զինվորականների ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարել է, թե Սիսիանը, Գորիսը, Կապանը և ՀՀ այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են։ Հայաստանը հասկանում է, թե սա ինչ է նշանակում։ Սա ահաբեկչության աղաղակող ակտ է քաղաքացիական բնակչության դեմ»,-ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նոյեմբերի 8-ին ելույթ ունենալով զինվորականների առջև կրկին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Նա ասել է նաև, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սևանա լիճը՝ նշելով, այդ տեղանունների ադրբեջանական տարբերակները։ Ալիևն ասել է նաև, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում ժամանակավոր են տեղակայված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |