Մխիթարյանը Հռոմի պապին իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել

Մխիթարյանը Հռոմի պապին իր ստորագրությամբ  մարզաշապիկ է նվիրել

PanARMENIAN.Net - Նա մասնակցել է ֆուտբոլի համաշխարհային աստղերի մասնակցությամբ We Play For Peace կարգախոսով հանդիպմանը

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին , գրում է Vatican News-ը։

Մխիթարյանը «Մենք խաղում ենք հանուն խաղաղության» հանդիպման մասնակից 200 մարզիկից մեկն էր, ում ընդունել և օրհնել է Հռոմի պապը։

«Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապ, ինձ և հայրենիքիս համար մեծ պատիվ է սատարել ձեր ջանքերին՝ խթանելու համար խաղաղությունն իմ երկրում և համայն աշխարհում»,- ասվում է շապիկի վրա արված գրառման մեջ։

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, Պապի Scholas Occurrentes հիմնադրամի նախաձեռնությամբ, ֆուտբոլի համաշխարհային աստղերի մասնակցությամբ տեղի է ունեցել We Play For Peace կարգախոսով ֆուտբոլային հանդիպումը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---