Արման Երեմյանը տեկվանդոյի առաջնությանը Իրանում նվաճել է չեմպիոնի տիտղոսը16 ապրիլի 2009 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հայ տեկվանդոիստ Արման Երեմյանը (78 կգ ք/կ) «Արեւածագի 10 օրեր» տեկվանդոյի միջազգային առաջնությանը, որը տեղի էր ունենում ապրիլի 11-12 Իրանում, ոսկե մեդալ նվաճեց: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի տեկվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, չնայած, որ մեդալի է արժանացել միայն Երեմյանը, ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը հաջող ելույթ է ունեցել:«Առաջնությանը մասնակցում էին 44 երկրների ազգային հավաքականները: Այնուամենայնիվ, Արման Երեմյանին հավասարը չկար: Հերթով հաղթանակ տանելով Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Կորեայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հանդեպ` Երեմյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պարտության մատնեց ֆրանսիացի տեկվանդոիստին: Նշանակալի է, որ կորեացու հետ մենամարտում հակառակորդի մարզիչն արդեն 3-րդ ռաունդում տատամիի վրա սրբիչ նետեց, քանի որ կորեացին ի վիճակի չէր շարունակել մենամարտը,- ասել է Ղահրամանյանը,- ընդհանուր առմամբ ես գոհ եմ մեր հավաքականի ելույթից: Շատ հաջող ելույթներ ունեցան նաեւ Արամ Սահակյանը, Մաքսիմ Սահակյանը, Օջաթ Արանը եւ Լեւոն Պաչաբեջյանը»,- ավելացրել է նա: Ղահրամանյանի խոսքով, ներկա պահին Արմանն իր քաշային կարգում 1-ին տեղն է զբաղեցնում համաշխարհային վարկանիշային սանդղակում, իսկ նրա վերջին ելույթները հաստատեցին, որ առաջիկա աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա հոկտեմբերին Դանիայում, Երեմյանն ակնհայտ ֆավորիտ է լինելու: Ազգային հավաքականի հետ մեկտեղ Իրան էր մեկնել նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականը: Բայց երիտասարդ տեկվանդոիստները միայն ՈՒՄՀ անցկացրեցին ու Երեւան վերադարձան ապրիլի 9-ին, քանի որ նրանց սպասվում է ԵԱ նախապատրաստական փուլը, որը տեղի կունենա մայիսի 28-31 Ստոկհոլմում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |