Նախագիծ․ Մեդիաները չեն կարող ունենալ խաղատների, բուքմեյքերների, շահումով խաղերի նախկին կամ ներկա անվանումներ15 նոյեմբերի 2022 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ներկայացնելով իր հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ասել է, որ բուքմեյքերական անվանումներով լրատվամիջոցների առկայությունը մտահոգիչ է։ Ուստի, օրենսդրական փոփոխությամբ հնարավոր չի լինի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճանի նման կլինեն վերջին հինգ տարում շահումով կամ ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ապրանքանիշերի կամ ընկերությունների անվանումների հետ: Ինչպես նաեւ կհստակեցվեն այն իրավահարաբերությունները, որոնք կարգավորում են գովազդի հեռարձակումը տեսալսողական մեդիայով, կհամապատասխանեցվեն ինչպես գործող տեսալսողական մեդիա օրենսդրությանը, այնպես էլ՝ արդի միաջազգային կարգավորումներին: Պապոյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ պատանեկան խաղամոլությանը վերաբերող հարցին, նշել է, որ թեև իրավական առումով հարցը կարգավորված է, սակայն հասկանալով հարցի ենթատեքստը, հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ մեկ այլ՝ արդեն գործող կարգավորմամբ անկանխիկ խաղադրույթները վերացնելով, ըստ էության, խնդիրը դառնում է վերահսկելի: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |