Առաջարկ. Նպաստները հունվարի 1-ից անկանխիկ վճարել

Առաջարկ. Նպաստները հունվարի 1-ից անկանխիկ վճարել

PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումները 2023-ի hունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղբնակավայրերում, իսկ 2024-ից` մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ: «Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են ԱԺ-ում։

Հուլիսի 1-ից կենսաթոշակների և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները բացառապես անկանխիկ եղանակով են վճարվում:

Սոցապ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նպատակահարմար է այս համակարգը ներդնել նաև ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների համար:

Խաչատրյանը պարզաբանել է, որ ազգային օպերատորն անկանխիկ եղանակով կենսաթոշակ ու նպաստ կարող է վճարել մինչև 2023-ի փետրվարի 1-ը:

Անդրադառնալով հնարավոր տեխնիկական խնդիրներին՝ նա նշել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում հունվարի մեկից նման խնդիր չի լինելու:

Անդրադառնալով անկանխիկ գործարքներ կատարելիս կենսաթոշակառուին ու նպաստառուին տրվող հետվճարի ծրագրին՝ փոխնախարարն ասել է, որ հոկտեմբերի վերջի տվյալներով անկանխիկ գործառնություններն այսպիսի քարտերով մոտ 1.8 մլրդ դրամի են հասել:

«Մենք որոշել ենք, որ պետք է երկարաձգենք ծրագիրն առնվազն 2023 թ. գոնե վեց ամսով»,- ասել է նա:

Ծրագրին միացել են Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, ԱԿԲԱ բանկը և ՎՏԲ Հայաստան բանկը, որոնք ծածկում են դաշտի 60 տոկոսից ավելին: Վիճակագրական տվյալներ ներկայացնելով` փոխնախարարը նշել է, որ մինչ ծրագիրը սկսելը, անկանխիկ եղանակով քարտերի միջոցով վճարումներ ստանում էր 389,000 շահառու, այսօր 415,000-ը գերազանցում է: Ըստ նրա` այս թվերը վկայում են ծրագրի արդյունավետության մասին:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---