Մենենդես․ Ադրբեջանը ԼՂ-ում սպիտակ ֆոսֆոր է կիրառել, որը մատակարարել էր Ուկրաինան17 նոյեմբերի 2022 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ կառույցի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին հարցրել է, թե արդյոք նրանք գիտեն Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային ռումբերի և սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին, հայտնում է ANCA-ն։ Ռիքերն ասել է, որ ինքը չի լսել այս դեպքերի մասին, ինչին Մենենդեսը պատասխանել է. «Բայց սպիտակ ֆոսֆորի դեպքերը լավ փաստագրված են։ Ցավոք, այն մատակարարել է Ուկրաինան», գրում է Shantnews-ը։ «Մենք ոչինչ չենք արել կասետային զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի տեսագրությունները և ապացույցները ստուգելու համար, որոնք անօրինական են։ Մենք ոչինչ չենք արել հայ զինվորների մահապատժի, կին հայ զինվորներին բռնության ենթարկելու տեսանյութերը ճշտելու համար։ Մենք ոչինչ չենք արել»,- ասել է սենատոր Մենենդեսը։ 2020-ի հոկտեմբերի 30-ի գիշերը ադրբեջանական ուժերը Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ էին պատսպարվում, կիրառել էր Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |