Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով

Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել է, որ Աշոտյանը մեղադրվում է «պաշտոնական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ» և «փողերի լվացում» հոդվածներով, գրում է Aysor.am-ը։

Աշոտյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։

ՀՀԿ փոխնախագահը ֆեյսբուքյան եթերում զավեշտալի է որակել իրեն ներկայացված մեղադրանքը։

Նոյեմբերի 16-ին Աշոտյանին արգելել են երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու՝ քաղաքական դրդապատճառներով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---