Բերեզովսկի. Բոլոր նպատակներին չհասանք, բայց բազմաթիվ ֆուտբոլիստներ կարողացան ցուցադրել իրենց որակները17 նոյեմբերի 2022 - 12:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին Հայաստան-Կոսովո ընկերական հանդիպումից հետո հետխաղային ասուլիսում ասել է, որ բոլոր նպատակներին չհասան, բայց ֆուտբոլիստները բավական վստահ են գործել։ «Պարզ է, որ բոլոր նպատակներին չհասանք, որովհետև չհաղթեցինք, մի քիչ չհերիքեց մեզ։ Բայց շատ գոհ ենք, որ բազմաթիվ ֆուտբոլիստներ դուրս եկան դաշտ ու կարողացան ցուցադրել իրենց որակները»,-ասել է Բերեզովսկին, հայտնում է ՀՖՖ-ն։ Նա հավելել է, որ ավելի ուշ ավելի սառը գլխով կվերլուծեն խաղն ու կարծիք կկազմեն։ Նա նշել է մարզչական կազմի աշխատանքը։ «Հակոբ Հակոբյանը շատ մեծ աշխատանք կատարեց, թե առաջին խաղակեսում, թե երկրորդի սկզբում։ Ուզում էինք թարմություն, դրա համար փոփոխություններ արեցինք»,-ասել է Բերեզովսկին։ Նոյեմբերի 16-ին Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում տեղի ունեցած Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |