Երևանի Ամիրյան, Սարյան, Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքը` հանրության գերակա շահ17 նոյեմբերի 2022 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ամիրյան, Սարյան, Փավստոս Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքը կառավարության նիստում ճանաչվել է հանրության գերակա շահ։ Հարցն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում և ընդունվել է առանց քննարկման։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջիկայում նախատեսվում է Երևանի գլխավոր պողոտայի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ: Ուստի, վերոհիշյալ տարածքներում «Ջի Էմ Դեվելոփեր» ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի։ «Տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով, շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների»,–ասված է հիմնավորման մեջ։ Նշվում է նաև, որ դեռ 2017-ին «Ջի Էմ Դեվելոփեր» ընկերությանը կառավարությունը հավանություն է տվել Երևանի կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին: Ծրագիրը նախատեսվել է իրականացնել 2 փուլով՝ 1-ին փուլում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքում նախատեսվել է կառուցել բազմաբնակարան շենք, ինչպես նաև մոտ 955.69 քմ հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը և կառուցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքը։ Իսկ 2-րդ փուլով նախատեսվել է Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքում, նախկին ձեռքբերող «Լիդեր Մոբիլ» ընկերության չիրականացրած քաղաքաշինական ծրագրի իրականացում՝ հասարակության և պետության կարիքների համար տարածքի իրացում: Այսինքն` ասյ տարածքում էլ նախատեսվում է կառուցել մեկ բազմաբնակարան շենք և մեկ հասարակական նշանակության շինություն՝ ստորգետնյա միասնական հարկերով: «Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊԸ-ն Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի 6-րդ, 7-րդ և 8-րդ լոտերի ներդրողն է։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |