ԱԳ փոխնախարար․ ԵՄ դիտորդներն իրենց աշխատանքը բավականին արդյունավետ են անում17 նոյեմբերի 2022 - 15:38 AMT PanARMENIAN.Net - ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը դրական է գնահատում ԵՄ դիտորդների աշխատանքը։ «Նրանք իրենց զեկույցները պարբերաբար պատարաստում են, իհարկե, ԵՄ անդամ երկրների համար։ Մենք չենք կարող ակնկալել դիտորդներից մամուլի համար հայտարարություններ կամ այլն։ Իրենց աշխատանքն անում են և, իմ տեղեկություններով՝ բավականին արդյունավետ», - ասել է փոխարտգործնախարարը, հայտնում է «Ազատությունը»։ Պատասխանելով հարցին, թե դիտորդներն արձանագրե՞լ են ադրբեջանական կողմի վերջին կրակոցները՝ Հովհաննիսյանն ասել է, որ չունեն ինֆորմացիա, թե ինչ են արձանագրել դիտորդները, բայց իրենց աշխատանքն արդյունավետ են անում։ Հովհաննիսյանը միևնույն ժամանակ շեշտել է՝ բնականաբար, դիտորդները տեղակայված են սահմաններին և իրենց աշխատանքը շարունակում են։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |