Կենսաչափական անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես կդադարեցվի

Կենսաչափական անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես կդադարեցվի

PanARMENIAN.Net - Մինչև 2024-ի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը: Այդպիսի որոշում է կայացվել կառավարության նիստում։

ՀՀ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան ստանալ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։

Քանի որ հին նմուշի անձնագրերը պետք է դադարեցվեին թողարկվել 2023-ի հունվարի 1-ից, առաջարկվել է երկարացնել այդ ժամկետը մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---