Պապիկյանն ԱՄՆ գեներալի հետ երկկողմ գործակցության հարցեր է քննարկել

Պապիկյանն ԱՄՆ գեներալի հետ երկկողմ գործակցության հարցեր է քննարկել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Գեներալ-մայոր Լասիկան նաև այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Նա նաև ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված զինծառայողների հիշատակին։

Լասիկան հանդիպելու է նաև Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին, մասնակցելու է խաղաղապահ ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնի նոր զորանոցների, ճաշարանի և գիտաժողովների սրահի բացման արարողությանը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---