Երեւանում տեղի կունենա «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ. գենեզիսը եւ հեռանկարները» համաժողովը16 ապրիլի 2009 - 20:11 AMT PanARMENIAN.Net - 2009թ. ապրիլի 17-ին Երեւանի Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում կկայանա գիտա-գործնական համաժողով` «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ. գենեզիսը եւ հեռանկարները» թեմայով:Այդ մասին հաղորդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի մամլո ծառայությունը:Հաղորդագրության համաձայն, համաժողովին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության Կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության Ակադեմիայի ռեկտոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ալեկսանդրի Մաուն եւ բելգիացի տնտեսագետ Ժակ-Ֆրանսուա Տիսսը, ինչպես նաեւ ՌՀՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը: Համաժողովին կներկայացվեն զեկույցներ` «Համաշխարհային տնտեսական ճգնաժամ. Ռուսատանի հակաճգնաժամային ծրագիրը», «Համաշխարհային տնտեսական ճգնաժամ. Հայաստանյան համատեքստ» թեմաներով: Համաժողովն անցկացվում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի կողմից Ռուսաստանի Դաշնության կառավարության Ազգային տնտեսության ակադեմիայի հետ համատեղ: Համաժողովը տեղի կունենա ՌՀՀ համաժողովների շրջանակներում, որոնք նվիրված են համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |