Հայաստանի տեղեկատվական անվտանգության հայեցակարգի նախագիծը հավանության է արժանացել

PanARMENIAN.Net -

Ապրիլի 16-ին կայացել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:



Հայեցակարգի` եռամսյա ժամկետում մշակված նախագծում ներառվել են աշխատանքային խմբում ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչների բոլոր առաջարկությունները: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայեցակարգը բացառիկ կարեւոր նշանակություն ունի երկրի տեղեկատվական անվտանգության ապահովման գործում:



Հայեցակարգի նախագծով սահմանվում են Հայաստանի ազգային շահերը տեղեկատվական անվտանգության ոլորտում, տեղեկատվական անվտանգության սպառնալիքների տեսակներն ու աղբյուրները, տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնական խնդիրներն ու եղանակները:



Հայեցակարգի նախագիծը նիստում հավանության է արժանացել եւ այն կներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը:
 Ուշագրավ
---