FIBA-ի վարկանիշային աղյուսակը գլխավորել է Իսպանիան․ ՀՀ-ն բարելավել է դիրքը19 նոյեմբերի 2022 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) վարկանիշային աղյուսակը տղամարդկանց հավաքականների ցուցակում գլխավորել է Իսպանիայի հավաքականը։ Իսպանացիներին հաջողվել է շրջանցել ԱՄՆ-ի թիմին, որն առաջատարն էր ավելի քան 12 տարի՝ դառնալով պատմության մեջ միայն երկրորդ թիմը, որը գլխավորում է վարկանիշը 2010 թվականից ի վեր, գրում է Galatv-ն։ Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը մեկ տեղով՝ 88-ից բարձրանալով 87-րդ հորիզոնական։ ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Իսպանիան՝ 758,6 միավորով, իսկ ամերիկացիները 757,5 միավորով նահանջել են երկրորդ հորիզոնական։ Լավագույն 10-ում մնացած դիրքերը մնացել են անփոփոխ՝ Ավստրալիա, Արգենտինա, Ֆրանսիա, Սերբիա, Սլովենիա, Լիտվա, Հունաստան և Իտալիա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2023 թվականի հունիսին կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին 200-ից ավելի արցախյան կազմակերպություն՝ ԵԱՀԿ նախագահին․ Մեզ վստահեցնում էին՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի «Ո՞ր անտեսանելի ուժն է ԵԱՀԿ դիվանագետներին ստիպում հնազանդորեն դիմանալ Իլհամ Ալիևի հրապարակային ծաղրանքին»,–ասվում է նամակում |