Տավուշում հիմնված ընտանեկան բիզնեսի հաջողությունները. Տնից հյուրատուն ու փոքր գինեգերծարան19 նոյեմբերի 2022 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ենոքավանի «Բերկրի» հյուրատան այցեքարտը տավուշյան բնությունն ու ընտանեկան ջերմ ընդունելությունն են, այստեղ բազմաթիվ հյուրեր են գալիս աշխարհի տարբեր մասերից։ Ավետիսյան ընտանիքի որդին՝ Դավիթն է որոշել, որ տունը պետք է դարձնել նաև հյուրատուն։ 2018-ին սկսել է շինարարությունը, սենյակներ ավելացրել, բացօթյա սրճարան կառուցել և տունը հյուրերի համար դարձրել ցանկալի վայր։ Այստեղ աշխատում են ընտանիքով. բոլորն իրենց ներդրումն ու մասնակցությունն ունեն։ Դավիթն արդեն 4 տարի վարպետանում է նաև գինեգործության մեջ. «Բերկրի» գինիները շուտով կլինեն վաճառքում՝ մասնագիտացված խանութներում։ Հյուրատան հյուրերին էլ առաջինը ներկայացնում է իր մառանը, գինու պատմությունը, պատրաստման եղանակը, իսկ վերջում՝ համտես կազմակերպում։
«Բերկրին» Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով կառուցվել է հացի փուռ, հյուրատան համարներն են նորոգվել, կահույք է գնվել և հյուրատանը սկսվել է աշխատանքային եռուզեռը։ «Մեր բարեկամությունը, ընկերությունը, երբ Հայաստան էր գալիս, կամ դրսից էին գալիս մեր մարզ, պարտադիր մեր տանը պետք է սնվեին, 10-20 հոգով մեր տանն էին մնում: Ասում էին ձեր սնունդը համով է, լավ եք ընդունում, սպասարկում: Այսպես ընտանիքում որոշեցինք ու ընտանեկան բիզնես ստեղծեցինք: Մի պահ էր եկել, որ սենյակների քանակը պետք է ավելացնեինք: Երկուսն ունեինք, երկուսն էլ պետք էր, բայց միջոցներ չունեինք: Ակբա Ֆեդերացիայից աջակցություն ստացանք, ավելացրեցինք տավուշյան կոլորիտով փուռ, ուր մաստեր կլաս ենք անցկացնում, և երկու ննջասենյակի վերանորոգում ու կահավորում կատարեցինք։ Ներդրման շնորհիվ կարողացանք մեր ֆինանսական միջոցները կրկնապատկել»,- նշել է Դավիթ Ավետիսյանը:
«Բերկրիում» հյուրերի համար կազմակերպում են նաև փռում հացի թխման, գոբելենագործության ու գորգագործության մաստեր կլասեր, էքսկուրսիաներ և քայլարշավներ տեղի պատմամշակութային վայրեր։ «Բերկրի» հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում: Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |