Ամանորին Մոսկվայում զանգվածային տոնական միջոցառումներ չեն անցկացվի

Ամանորին Մոսկվայում զանգվածային տոնական միջոցառումներ չեն անցկացվի

PanARMENIAN.Net - Ամանորին Մոսկվայում զանգվածային տոնական միջոցառումներ չեն անցկացվի։ Այդ մասին ասել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ ներկայացնելով քվեարկության արդյունքները, որին մասնակցել է մոտ 300,000 մարդ։

Նա նշել է, որ մասնակիցների մոտ 80 տոկոսը կողմ է արտահայտվել ամանորյա միջոցառումներին և քաղաքի տոնական ձևավորմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա պարզաբանել է, որ այդ թվից 29%-ն արտահայտվել է տոնակատարության սովորական ձևաչափի օգտին, իսկ 52%-ն առաջարկել է այս անգամ ձեռնպահ մնալ զանգվածային փողոցային համերգներից։

Սոբյանինը հավելել է, որ հրավառություն ևս չի լինի, այնուամենայնիվ, «Մոսկվան կդիմավորի Նոր տարին լուսավոր և զարդարված», իսկ տոնական միջոցառումները նվիրված կլինեն զինվորականներին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---