ՀՀ-ն ու Վրաստանն արագ արձագանքման բժշկական թիմեր կստեղծեն21 նոյեմբերի 2022 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմը մասնակցել է Թբիլիսում կայացած անդրսահմանային աշխատաժողովին: Ակնկալվում է, որ մինչև 2023-ի ավարտը Հայաստանում և Վրաստանում կստեղծվեն Արագ արձագանքման բժշկական թիմեր (ԱԱԲԹ), որոնք կհավաստագրվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մարդասիրական առաքելություններին: Միջոցառումն անցկացվել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում: Նպատակը Հայաստանի և Վրաստանի առողջապահության համակարգերում միջսահմանային համագործակցությունը և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության մակարդակը բարելավելն է: Վերջնարդյունքը արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի ստեղծումն է: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատաժողովին է միացել առցանց ձևաչափով: «Միջոցառումը կնպաստի տարածաշրջանային համագործակցության և համակարգման ընդլայնմանը»,- նշել է Լենա Նանուշյանը` շեշտադրելով արագ արձագանքման բժշկական թիմերի կարևորությունը: Հայաստանյան Արագ արձագանքման բժշկական թիմի ղեկավար Արմեն Մելքոնյանը մանրամասն ներկայացրել է 2021 թվականին ծրագրի մեկնարկից հետո թիմի ձևավորման ամբողջ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |