Անհետ կորածների հարազատները պաստառներով ծածկել են Եվրատեսիլի գովազդները21 նոյեմբերի 2022 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Գերեվարվածների և անհետ կորածների հարազատները Հանրապետության հրապարակում իրենց պահանջները ներկայացնող պաստառները փակցրել են Եվրատեսիլի գովազդային վահանակների վրա, հայտնում է «Փաստինֆոն»։ Դրանց մի մասը ռուսալեզու պաստառներ են, որոնցով կոչ է արվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «օգնել վերադարձնել իրենց երեխաներին», մեկ այլ պաստառի վրա գրված է՝ «Թույլ մի տվեք, որ հայ-ռուսական բարեկամությունը խաթարվի», «Վերադարձրեք հայ գերիներին Ադրբեջանից»։ Կան նաև անգլալեզու պաստառներ։ Անվտանգության աշխատակիցները փորձել են հանել պաստառները, սակայն գերիների ու անհետ կորածների ծնողները թույլ չեն տվել՝ նշելով, որ երկրի համար ամենակարևոր խնդիրը գերիների ու անհետ կորածների հարցն է։ 44-օրյա պատերազմում գերեվարված և պատերազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել, որից հետո երթով հասել են կառավարության շենքի մոտ։ Հարազատների խոսքով՝ պետական ու միջազգային կառույցներն ուղղակի լռում են ու ոչինչ չեն հայտնում։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |