ՀՀ և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը![]() 22 նոյեմբերի 2022 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին նոյեմբերի 21-ի հեռախոսազրույցում քննարկել են ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի։ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը միտված մոտեցումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը: Միրզոյանն ու Տայանին արձանագրել են, որ Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական առնչությունների վրա, և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։ Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացմանը, մտքեր փոխանակել երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ: Ընդգծվել է առևտրատնտեսական կապերի խորացման ու ներդրումների խրախուսման նշանակությունը և այս առումով կարևորվել հայ-իտալական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |