Մինչև 2024-ը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա

Մինչև 2024-ը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա

PanARMENIAN.Net - Մինչև 2024-ը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա, հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կայացնի։

Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---