«Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր են շրջանառվում![]() 22 նոյեմբերի 2022 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր: Այդ մասին զգուշացնում է Հանրային հեռուստաընկերությունը։ «Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ Ֆան զոնայի տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով», - ասվում է հայտարարության մեջ: Վաճառքի այլ աղբյուրներ չկան։ «Զգույշ եղե՛ք՝ խաբեության զոհ չդառնալու համար»,-ասվում է հայտարարության մեջ։ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը կկայանա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը: Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում երեխաները միասին կվառվեն տոնածառի լույսերը։ Մրցույթի կազմակերպիչները Հայաստան են հրավիրել նախորդ տարիների բոլոր հաղթողներին, քանի որ այս տարի մրցույթի հոբելյանական 20-ամյակն է։ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը, որի շնորհիվ էլ մրցույթն անցկացվելու է ՀՀ-ում։ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից և բավականին մեծ հաջողությունների է հասել: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը հնարավորություն էր ընձեռել մրցույթը 2011-ին հյուրընկալել Հայաստանում: 2007-ին մրցույթում ՀՀ պատվիրակ «Արևիկ» խումբը և 2009-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ Compass Band-ը՝ 2012-ին, և Բեթթին՝ 2014-ին գրավել են երրորդ հորիզոնականները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |