2009թ. առաջին եռամսյակում Հայաստանի քաղաքացիները 1229 նամակ են ուղղել երկրի խորհրդարան

PanARMENIAN.Net - Այսօր «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Ազգային Ժողովի օրենսդրական գործունեության ապահովման վարչությունը հրապարակում է 2009 թ. առաջին եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:



ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն, առաջին 3 ամիսների ընթացքում ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 375, փոխնախագահներին` 19,ԱԺ մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովներին` 419, ԱԺ խմբակցություններին` 416 նամակ: Բոլորն էլ պատասխան են ստացել:Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ‎‎ֆինանսական, կենցաղային խնդիրներ:
 Ուշագրավ
---