Երևանում փողոց կանվանակոչվի Մարիա Յակոբսենի անունով![]() 22 նոյեմբերի 2022 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր 51-րդ փողոցը կանվանակոչվի դանիացի հայտնի միսիոներՄարիա Յակոբսենի անունով։ Որոշումը կայացվել է Երևանի ավագանու նիստում։ Մարիա Յակոբսենը հազարավոր հայ երեխաների է փրկել Հայոց ցեղասպանության տարիներին։ Այդ երեխաները նրան «մամա» էին ասում։ 1907-1919 թվականներին Մարիայի գրած 600 էջանոց օրագիրը մեծ դեր է կատարել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու գործում։ Մարիա Յակոբսենը 1907 թ.–ին ամերիկյան ընկերության միսիոներների հետ մեկնել է Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ՝ Խարբերդ։ Տեսնելով հայերի տառապանքն ու որբերի անմխիթար կացությունը՝ Մարիա Յակոբսենը մյուս միսիոներների հետ Խարբերդում, Մալաթիայում, Այնթապում և այլուր հիմնել է որբանոցներ ու հիվանդանոցներ։ 1915 թ.–ի նախօրեին վերադարձել է Խարբերդ, ականատես դարձել թուրքական խժդժություններին ու հայերի կոտորածներին։ Յակոբսենը 1922-ին Սայդայում բացել է «Թռչնոց բույն» որբանոցը։ Նա մահացել է 1960 թ., «Թռչնոց բույն» որբանոցում, իսկ նրա աճյունն, իր ցանկությամբ, ամփոփվել է որբանոցի բակում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |