Երևանում այսուհետ հրավառություններ կարվեն միայն պետմարմինների պատվերով և 2 վայրում![]() 23 նոյեմբերի 2022 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Երևանում այսուհետ հրավառություններ կարվեն միայն տեղական և պետական ինքնակառավարման մարմինների պատվերով և միայն 2 վայրում՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության հրապարակը: Հրավառությունն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին։ Երևանի ավագանին նոյեմբերի 22-ի որոշմամբ սահմանել է տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները: Նախագիծը ներկայացրել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երևանի ավագանին միաձայն կողմ է քվեարկել նախագծին: Մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումն այսուհետ կարգելվի Երևանում: Փոխքաղաքապետ Ավինյանը հավելել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով՝ Տիգրան Ավինյանի խոսքով կա նաև օրենսդրական փաթեթ, որը դրվել է շրջանառության մեջ. նախատեսվելու է հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, որին զոհ գնաց 16 մարդ, Ավինյանը հայտարարել էր, որ ողբերգությունը առիթ է մտածելու պայթուցիկ նյութերի պահպանման կանոններն ու հրավառությունների կազմակերպման մշակույթը վերանայելու համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |