Սեմերիկով․ Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին առանձին կքննարկվի ՀԱՊԿ գագաթնաժողովում23 նոյեմբերի 2022 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի։ Այդ մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Այսօր այդ թեման առանձին հարցով կքննարկվի նախարարների և պետությունների ղեկավարների մակարդակով, ուստի եկեք սպասենք արդյունքներին»,–ասել է Սեմերիկովը: Նրա խոսքով՝ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են տարվել և նախարարների մակարդակով հայտարարություն կարվի։ Հարցին, թե ինչպես է նա գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված, Սեմերիկովը պատասխանել է, որ այն համապատասխանում էր ճգնաժամային արձագանքման դրույթին: Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Քննարկվելու է նաև ռոտացիայի կարգով 2023-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Նշվում է, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը։ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր։ ՀԱՊԿ գագաթնաժողովին նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մասնակցությունը։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |