«Գետավան» ՀԷԿ-ի կառուցմամբ Արցախն ամբողջությամբ կդառնա ինքնաբավ

«Գետավան» ՀԷԿ-ի կառուցմամբ Արցախն ամբողջությամբ կդառնա ինքնաբավ

PanARMENIAN.Net - Արցախում ակտիվ շինարական աշխատանքներ են ընթանում 17 մեգավատ հզորությամբ «Գետավան» հիդրոէլեկտրակայանի կառուցման ուղղությամբ: Այդ մասին Ազգային ժողովի հեթական նիստում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ «Գետավան» ՀԷԿ-ի կառուցման շնորհիվ Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ կդառնա ինքնաբավ:

«Եթե ֆինանսական միջոցները բավարարեն, նախատեսվում է կառուցումն ավարտել գալիք տարում, եթե ոչ, ապա անպայման կավարտվի 2024 թվականին»,- մանրամասնել է նախագահ Հարությունյանը, գրում է Արցախպրեսը։

Նա նշել է, որ ՀԷԿ-ի շինարարությունն իրականացվում է պետական միջոցներով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---