ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասին կփոխարինի ՌԴ-ում Ղազախստանի նախկին դեսպանը23 նոյեմբերի 2022 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին 2023-ից կփոխարինի Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովը։ Այդ Երևանում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շնորհակալություն հայտնելով Ստանիսլավ Զասին կատարած աշխատանքի համար, հայտնում է Sputnik Արմենիան։ «Ստանիսլավ Զասն ավարտում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եռամյա գործունեությունը, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի համար»,- ասել է Փաշինյանը։ Տասմագամբետովը Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է եղել 2017-2019 թվականներին։ Ներկայում նա ռուսական ավտոմոբիլային կորպորացիայի «ԿամԱԶ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Մինչ այդ տարբեր տարիներին զբաղեցրել է Ղազախստանի վարչապետի, Աստանայի և Ալմաթիի քաղաքապետների պաշտոնները։ Ռոտացիայի կարգով 2023-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար պետք է պաշտոնավարի։ Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ընթանում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը։ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր։ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |