Բաբայան. Այս պահին միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը

Բաբայան. Այս պահին միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը

PanARMENIAN.Net - ԱՀ նախագահի հրամանագրով Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից ազատված Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության փոփոխություններն օբյեկտիվ բնույթ են կրում և որ այս պահին միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը։

«Ի վերջո, մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։

Դրա համար պետք է հանգիստ վերաբերվել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա՝ մի մտածեք։

Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։

Այո՝ փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։ Այս պահին մեր առջև միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը»,-ասվում է գրառման մեջ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն պաշտոններից ազատվել են մի շարք նախարարներ, այդ թվում ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Նա նշանակվել է արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---