Ինեկոբանկի «Զեյթուն» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում․ Մի քանի քայլ այն կողմ, առավել հարմարավետ23 նոյեմբերի 2022 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Ինեկոբանկի «Զեյթուն» մասնաճյուղը վերաբացվել է ընդամենը մի քանի քայլ այն կողմ՝ նոր հասցեում, մի քանի քայլ ավելի հարամարվետ պայմաններում։ Այսուհետ արդեն Պարույր Սևակի փողոց 51/3 հասցեում մասնաճյուղն այցելուների առջև իր դռները կբացի առավել ընդարձակ ու հարմարավետ տարածքում։ Ինեկոբանկը, իր առաջատար թվային լուծումների և օնլայն գործիքակազմի հարստացմանը զուգահեռ, շարունակում է նաև իր մասնաճյուղերի վերազինման ու արդիականացման գործընթացը։ Թվային բանկինգի արագընթաց զարգացման և կատարելագործման պայմաններում, երբ ֆիզիկական գործարքների գերակշռող մասը կատարվում է մասնաճյուղերից դուրս՝ առցանց, հաճախորդների կողմից այսօր էլ շարունակվում է կարևորվել իրական շփումն ու հարմարավետ սպասարկումը մասնաճյուղում։ Բանկի Անհատական բանկինգի ծառայության ղեկավար Գևորգ Մամիկոնյանը նշել է, որ մասնաճյուղային ցանցի կատարելագործումն ու ընդլայնումը շարունակական գործընթաց է, որն ունի մեկ նպատակ՝ ապահովել Ինեկոբանկի յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը: «Թեպետ այսօր Ինեկոբանկի հաճախորդներն իրենց գործարքների մոտ 90%-ը կատարում են InecoOnline համակարգի կամ InecoMobile հավելվածի միջոցով, մենք ուրախ կլինենք տեսնել մեր ինչպես արդեն հավատարիմ դարձած, այնպես էլ բոլոր նոր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում և ծանոթացնել բանկի բոլոր պրոդուկտներին և լուծումներին, որոնք կօգնեն նրանց արդյունավետ կերպով հասնել իրենց ֆինանսական նպատակներին»,- նշել է Գևորգ Մամիկոնյանը: Վերաբացված մասնաճյուղում, ունիվերսալ տերմինալից բացի, այսուհետ կգործի նաև առանձին դրամարկղ՝ անհրաժեշտ բոլոր գործարքները տեղում կատարելու համար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |