MAN մակնիշի 87 ավտոբուս 2023-ին կլինի Երևանում![]() 24 նոյեմբերի 2022 - 16:31 AMT PanARMENIAN.Net - 2023-ին Երևանի ավտոբուսային հավաքակազմը կհամալրվի MAN մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսով: MAN Truck & Bus SE ընկերության հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանն աշխատանքային այցով Լեհաստանի Ստարախովիցե քաղաքում են: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հետևել են ավտոբուսների արտադրության ընթացքին և ծանոթացել Երևանի համար արտադրված առաջին ավտոբուսի հնարավորություններին: Ավելի վաղ քաղաքապետը հայտարարել էր, որ Երևանի համար նախատեսված 150 ավտոբուս Չինաստանի նավահանգստում է, որտեղից դրանք տեղափոխվելու են ՀՀ: Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Առաջիկայում կհայտարարվի 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |