Harmony Meetup 3.0 by Fastex համաժողովը` Երևանում. Մոտ 300 գործարար կժամանի![]() 24 նոյեմբերի 2022 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ից 30-ը Երևանում տեղի կունենա Վեբ 3 տեխնոլոգիաներին նվիրված համաժողով, որին ներկա կգտնվեն տարբեր տարածաշրջաններից գործարար անհատներ, առաջատար ընկերությունների տնօրեններ և ներդրողներ: Համաժողով-միջոցառումը կանցկացվի Fastex ընկերության նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն է ներկայացնել Fastex էկոհամակարգը, առաջարկել նոր հնարավորություններ և հիմք դնել նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար։ Միջոցառման երկու օրը հագեցած կլինեն պանելային քննարկումներով, մանրամասն կներկայացվեն Fastex էկոհամակարգի բոլոր պրոդուկտները՝ հնարավորություն տալով կրիպտոարժույթն ինտեգրել բիզնեսի տարբեր ոլորտներ և կիրառելու գործարքների իրականացման համար: Համաժողովը բաղկացած է լինելու ելույթներց և նիստերից, որին կմասնակցեն կրիպտո ոլորտի մասնագետներ՝ Ալեքս Բաղդիջյանն ու Արամ Ջիվանյանը, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտում առաջատար մասանգետներից՝ Վաղթանգ Աբրահամյանը: Fastex-ն ուրախ է հայտնել, որ շարունակվում է իր պաշտոնական կրիպտոարժույթի` Fasttoken-ի մասնավոր վաճառքի երկրորդ փուլը, որը հաջորդում է նախավաճառքի և մասնավոր վաճառքի առաջին փուլերին: Խմբի գործընկերների 20%-ից ավելին արդեն հասցրել են ինտեգրել Fasttoken-ը վերջին 10 օրերի ընթացքում, և Harmony Meetup 3.0 by Fastex միջոցառումը սահմանափակ քանակով Fasttoken ձեռք բերելու ևս մեկ առիթ է ընձեռում մասնակիցներին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |