Եվրախորհրդարան. Լուկաշենկոն պետք է կանգնի միջազգային տրիբունալի առջև և կոչ արել առգրավել նրա ակտիվները![]() 25 նոյեմբերի 2022 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության խորհրդարանը նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում բանաձև է ընդունել Բելառուսում իրավական իրավիճակի վերաբերյալ։ Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա հետ փոխկապակցված անձինք պատասխանատվություն են կրում Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար և պետք է կանգնեն միջազգային տրիբունալի և Միջազգային քրեական դատարանի առջև։ Բանաձևով նաև կոչ է արվում Եվրահանձնաժողովին և ԵՄ անդամ երկրներին լրամշակել իրավական մեխանիզմը, որը թույլ կտա առգրավել սառեցված ակտիվները, այդ թվում՝ Լուկաշենկոյի, նրա ընտանիքի և մերձավորների ակտիվները, գրում է Deutsche Welle-ն։ Առաջարկվել է այդ միջոցներն ուղղել Լուկաշենկոյի ռեժիմի զոհերին և ժողովրդավարական ընդդիմության ներկայացուցիչներին։ Եվրախորհրդարանը, ինչպես և Եվրամիությունը և անդամ երկրները, չեն ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |