Մարուքյան․ ՀԱՊԿ-ում անկեղծ շփում է եղել՝ ՀՀ մոտեցումներն ընկալվել են26 նոյեմբերի 2022 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, Հանրայինի եթերում անդրադառնալով ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին, ասել է, որ անկեղծ շփում է եղել, ՀՀ ներկայացրած մոտեցումները ընկալում են գտել։ «Այդ ընկալման լույսի ներքո կողմերը շատ ջերմ մթնոլորտում են բաժանվել, իսկ ՀՀ-ն պահպանել է իր բոլոր նշաձողերը»,-ասել է նա։ Նշելով, որ ՀԱՊԿ-ի արձագանքը չի համապատասխանում իր պարտավորություններին՝ Մարուքյանն ասել է, որ Կազմակերպությունը պետք է հստակ քաղաքական գնահատական տա Ադրբեջանի ագրեսիային, ՀՀ տարածքների օկուպացիային։ «Մինչև վերջին պահը չի հաջողվել ստանալ մի այնպիսի տարբերակ, որտեղ Հայաստանի սահմանված նշաձողերը կպահպանվեին։ Մենք մեր ՀԱՊԿ գործընկերների հետ շատ ազնիվ ու անկեղծ ենք եղել»,-ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ փորձել են աշխատեցնել ՀԱՊԿ-ին, որ դառնա գործող կառույց։ «Թե ինչքանով ստացվեց ՀԱՊԿ-ն աշխատեցնել բոլորս տեսանք Ղազախստանի դեպքում, իսկ Հայաստանի պարագայում ՀԱՊԿ-ը մինչ օրս չի կարողանում քաղաքական գնահատական տալ»,- ասել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։ Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ նշելով, որ ստորագրման ներկայացված նախագիծը վերջնական տեսքի չի բերվել։ Փաշինյանը նշել է, որ իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և որոշումը չկայացնելը կարող է նշանակել «ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։ Նա հավելել է, որ Հայաստանն առաջարկում է ՀԱՊԿ ՀԱԽ որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից: ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանն իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապտում․ Նա 2 պատճառ է նշել՝ ինչու Փաշինյանը չի այցելել հուշահամալիր Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել էին Սարդարապատ Տավուշի և Լոռու` հեղեղումներից տուժած համայնքները հայտարարվել են աղետի գոտի Կառավարությունը որոշում է ընդունել Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 |