Օղակաձև այգու ինքնակամ սրճարաններն ապամոնտաժվում են

Օղակաձև այգու ինքնակամ սրճարաններն ապամոնտաժվում են

PanARMENIAN.Net - Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում տարիներ առաջ տեղադրված ինքնակամ սրճարանային կառույցները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Խոսքը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը հարող տարածքի մասին է։

Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի, որոշ դեպքերում նաև հենց ապօրինություն կատարած քաղաքացիների ուժերով:

Նշվում է, որ համայնքային սեփականության կանաչ գոտիներում գտնվող անօրինական բոլոր շինություններն ապամոնտաժվելու են:

Հաջորդիվ համայնքը կնախաձեռնի տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը՝ դրանք վերադարձնելով քաղաքի բնակիչներին»,- ասվում է հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---