ՀՀ-ում գտնվող սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանը 40 բարդ վիրահատություն է կատարել26 նոյեմբերի 2022 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է ՀՀ-ում և այս ժամանակահատվածում կատարել է մոտ 40 բարդագույն վիրահատություն: Այդ մասին ասվում է «Նորք-Մարաշ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։ «Մարդ-Բժիշկ, ում շնորհիվ շարունակում են բաբախել բազում սրտեր։ Այս ընթացքում մեր վիրահատարաններն ու մանկական կլինիկան աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմով, անտրտունջ` ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ: Շնորհակալ ենք և պատասխանատու այն կյանքերի համար, որոնց լավացումը վստահվել է մեզ: Լեգենդար բժիշկ և լավագույն Ուսուցիչ` Հրայր Հովագիմյան, հպարտ ենք լինել ձեր մեծ ընտանիքի մի մասնիկը և Ձեր առաքելության ճանապարհի ուղեկիցը»,-ասվում է գրառման մեջ։ Հրայր Հովագիմյանը Երևանի պատվավոր քաղաքացի է, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների և ասոցիացիաների անդամ։ Հայաստանի ազգային հերոս կոչում է արժանացել, պարգևատրվելով հայրենիքի շքանշանով, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |