Կլաարն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ հարաբերությունների կարգավորումը

Կլաարն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ հարաբերությունների կարգավորումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։

«Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, հնարավոր հետագա քայլերը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է Interfax.az-ը։

Նշվում է, որ Բայրամովը տեղեկացրել է Կլաարին Ադրբեջանի ներկայացրած խաղաղության պայմանագրի տարբերակի մասին՝ 5 սկզբունքների հիման վրա, և Վաշինգտոնում քննարկումների մասին։

Բայրամովը նաև ներկայացրել է «ադրբեջանական կողմի տեսակետը Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման վերաբերյալ»։

Կլաարն իր հերթին ասել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել ջանքերը՝ ուղղված խաղաղության և կայունության հաստատմանը տարածաշրջանում, կոմունիկացիաների բացմանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---