Ալիևն ու Ռիքերը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը 28 նոյեմբերի 2022 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Բաքվում գտնվող ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, որն ընթացել է հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Interfax.az-ը։ Ալիևը բարձր է գնահատել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մշատական ուշադրությունը Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման հանդեպ։ Սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ Ֆիլիպ Ռիքերն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, ձևաչափի մանդատն ու նպատակը, սակայն՝ պահպանվում են։ Նա տեղեկացրել էր, որ շատ սերտ կապի մեջ է ֆրանսիացի իր գործընկերոջ, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ շահագրգիռ կողմերի հետ, իսկ Բաքուն հայտնել է Մինսկի խմբի հետ փոխգործակցության դադարեցման մասին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել |