Մարուքյան․ Բաքուն պետք է հիշի՝ Ալիևը հայտարարություն է ստորագրել, որտեղ 5 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը![]() 28 նոյեմբերի 2022 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ և հայկական տեղանուններ չօգտագործելու Բաքվի պահանջին, նշել է, որ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հայտարարություն է ստորագրել, որտեղ 5 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ադրբեջանի ՊՆ-ն պահանջում է ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահներից չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ալիևը հրադադարի եռակողմ համաձայնագիր է ստորագրել, որտեղ 5 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։ Դա օրինական հիմք է տալիս Ռուսաստանին օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը», - ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին դիմել է ռուս խաղաղապահներին՝ հորդորելով չկիրառել Լեռնային Ղարաբաղ տեղանունը։ Համապատասխան հաղորդագրությունն ունի «Ռուս խաղաղապահները կրկին ականջալուր չեն լինում Բաքվի հայտարարություններին» վերտառությունը։ Վերջին օրերին սա նմանատիպ արդեն երրորդ դիմումն է ՌԴ խաղաղապահ ուժերին՝ նախորդ 2-ում խաղաղապահներին հորդորում էին չօգտագործել, Մաղավուզ, Մարտունի և Մարտակերտ տեղանունները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |