Զորակոչից տարկետման հարցերը ԿԳՄՍՆ հանձնաժողովում կքննարկվեն նոյեմբերի 30-ի նիստում28 նոյեմբերի 2022 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Օրակարգում բողոքարկման ներկայացված փաստաթղթերի քննարկման հարցն է: Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի: Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի նոյեմբերի 29-ը ժամը 18:00-ն, hakob.knajyan@ecsc.am Էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով մասնակից քաղաքացու անուն, ազգանուն և հայրանունը (եթե դիմում ներկայացրած քաղաքացին անձամբ չի մասնակցում, ապա գրանցման հայտի մեջ նշվում է դիմում ներկայացրած քաղաքացու տվյալները ևս)՝ անձը հաստատող փաստաթղթով ժամը 10:00-ին ներկայանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (Վազգեն Սարգսյան 3 Կառավարական տուն 2): Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |